Jump to content

Բոդո Իլլգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոդո Իլլգներ
գերմ.՝ Bodo Illgner
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1967(1967-04-07)[1] (57 տարեկան)
ԾննդավայրԿոբլենց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա և  Իսպանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Bodo Illgner Վիքիպահեստում

Բոդո Իլլգներ (գերմ.՝ Bodo Illgner, ապրիլի 7, 1967(1967-04-07)[1], Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի դարպասապահ, ով հանդես է եկել «Քյոլն» և «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբներում, ինչպես նաև Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ 1990 թ. դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 1991 թ. ճանաչվել է Եվրոպայի լավագույն դարպասապահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոդո Իլլգները Գերմանիայի տարածաշրջանային լիգայում հանդես եկող համեստ «Խարդտբերգ» ակումբի սանն է։ 1983 թ. նա տեղափոխվեց «Քյոլն», որտեղ դարձավ Գերմանիայի հավաքականի հայտնի դարպասապահ Թոնի Շումախերին փոխարինողը։ 1987 թ. սկսած Իլլգները դարձավ «Քյոլնի» հիմնական դարպասապահը, իսկ շուտով նաև Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը (նրա մեկնարկային խաղը հավաքականի կազմում եղավ 1987 թ. սեպտեմբերի 23-ին Դանիայի հավաքականի հետ խաղում։

Այդ խաղում Գերմանիայի հավաքականը հաղթեց նվազագույն 1։0 հաշվով)։ 1990 թ. աշխարհի առաջնության ժամանակ Իլլգները Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահն էր։ Նրա վստահ խաղը ուղեկցված ուժեղ պաշտպանների (Կլաուս Աուգենտալեր, Անդրեաս Բրեմե, Թոմաս Բերթոլդ, Յուրգեն Կոլլեր, Գվիդո Բուխվալդ) խաղով դարձավ Գերմանիայի հաջողության պատճառներից մեկը։ Առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի հետ խաղում հետխաղյա տասնմեկմետրանոց հարվածաշարի ժամանակ Իլլգները հետ մղեց Ստյուարտ Պիրսի հարվածը, իսկ եզրափակչում անառիկ պահեց սեփական դարպասը, ինչը նախկինում չէր հաջողվել ոչ մի դարպասապահի։

Իլլգները 4 անգամ անընդմեջ՝ 1989-1992 թթ., ճանաչվել է Գերմանիայի լավագույն դարպասապահ, 1991 թ. նրան ճանաչեցին լավագույնը Եվրոպայում։ Հավաքականի հետ նա դարձավ փոխչեմպիոն 1992 թ. և ունեցել է մասնակցություն 1994 թ. աշխարհի առաջնությանը։ ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում, երբ գերմանացիները կրեցին պարտություն Բուլղարիայի հավաքականից, Իլլգները որոշում ընդունեց հավաքականի կազմում հանդես չգալու մասին։ 1996 թ. օգոստոսի 30-ին արդեն փորձառու դարպասապահը տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ» ակումբի նորանշանակ մարզիչ Ֆաբիո Կապելլոյի հրավերով։ Իր առաջին մրցաշրջանի ժամանակ իսպանական ակումբի կազմում Իլլգները դարձավ երկրի առաջնության հաղթող, իսկ հաջորդ մրցաշրջանում նաև Չեմպիոնների լիգայի հաղթող։ Մարզիչների փոփոխությամբ փոխվեց նաև գերմանացու դերն ակումբում։ Կապելլոյի և Գուս Հիդդինկի ժամանակ նա հիմնական դարպասապահն էր, իսկ Յուպ Հայնկեսի և Ջոն Տոշակի ժամանակ նա ավելի հազվադեպ էր հանդես գալիս։ Վիսենտե դել Բոսկեի գլխավորությամբ վետերանը վերջնականապես զիջեց իր տեղը երիտասարդ Իկեր Կասիլյասին։

2001 թ. Իլլգները ավարտեց կարիերան։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջան Ակումբ Խաղեր Գոլեր
1985/86 Գերմանիա Գերմանիա Քյոլն (Քյոլն) 2 0
1986/87 Գերմանիա Գերմանիա Քյոլն (Քյոլն) 16 0
1987/88 Գերմանիա Գերմանիա Քյոլն (Քյոլն) 34 0
1988/89 Գերմանիա Գերմանիա Քյոլն (Քյոլն) 33 0
1989/90 Գերմանիա Գերմանիա Քյոլն (Քյոլն) 34 0
1990/91 Գերմանիա Գերմանիա Քյոլն (Քյոլն) 34 0
1991/92 Գերմանիա Գերմանիա Քյոլն (Քյոլն) 37 0
1992/93 Գերմանիա Գերմանիա Քյոլն (Քյոլն) 31 0
1993/94 Գերմանիա Գերմանիա Քյոլն (Քյոլն) 33 0
1994/95 Գերմանիա Գերմանիա Քյոլն (Քյոլն) 34 0
1995/96 Գերմանիա Գերմանիա Քյոլն (Քյոլն) 34 0
1996/97 Գերմանիա Գերմանիա Քյոլն (Քյոլն) 4 0
Իսպանիա Իսպանիա Ռեալ Մադրիդ (Մադրիդ) 40 0
1997/98 Իսպանիա Իսպանիա Ռեալ Մադրիդ (Մադրիդ) 12 0
1998/99 Իսպանիա Իսպանիա Ռեալ Մադրիդ (Մադրիդ) 34 0
1999/00 Իսպանիա Իսպանիա Ռեալ Մադրիդ (Մադրիդ) 5 0
2000/01 Իսպանիա Իսպանիա Ռեալ Մադրիդ (Մադրիդ) 0 0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոդո Իլլգներ» հոդվածին։